«Արմեն Աշոտյանի բանտային կալանքը վերափոխվեց տնային կալանքի և գրավի»,- այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ ավարտվեց Արմեն Աշոտյանի վերաբերյալ հերթական դատական նիստը, բայց այն այնքան էլ հերթական չէր, որովհետև դատարանը մի փոքր անսպասելի քննարկման առարկա դարձրեց խափանման միջոցի հարցը։
Ես ավելի հավանական էի համարում, որ այդ հարցի քննարկումը տեղի ունենա հաջորդ դատական նիստին՝ 3 օր հետո, բայց դատարանը այսօր որոշեց այս հարցը քննարկել, այն բանից հետո, երբ ավարտվեց առաջին վկայի հարցաքննությունը, մենք անվանում ենք այդ վկային «առանցքային վկա»։
Իրավաբանական այդպիսի տերմին չկա, բայց փաստացի այդպես է՝ թե՛ բովանդակային առումով, որովհետև առավել մեծ ծավալ էր պարունակում ցուցմունքը, և թե՛ խափանման միջոցի՝ կալանքի հետ կապված, որովհետև հենց այդ վկայի գաղտնալսման հետևանքով է, որ ըստ վարույթն իրականացնող մարմնի, հետո նաև ըստ դատարանի դա գնահատվելլ էր որպես միջամտություն և մենք ի սկզբանե չենք ընդունել այդ միջամտության հարցը, բայց, ինչևէ, դա չէ խնդիրը։
Այսօր դատարանը քննարկեց հարցը և քննարկման արդյունքում որոշեց բատային կալանքը փոխել տնային կալանքի և 25 միլիոն դրամ գրավի։ Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու գրավի գումարը վճարելուց հետո։ Մեծ հույս ունենք, որ վաղը Արմեն Աշոտյանը ազատ կարձակվի, ազատ կարձակվի հարաբերականորեն՝ բանտայինից՝ տնային կալանքի և առնվազն ընտանիքի հետ կանցկացնի»։
Iravaban.net-ի կողմից այս գործով պաշտպանների ներկայացրած երեք բողոքները և դրանց բովանդակային վերլուծությունը՝ այստեղ։
Նշված վերլուծական հոդվածը ներկայացնում է գործի զարգացումը երեք փուլերով՝ բացահայտելով կալանքի կիրառման հետ կապված հիմնախնդիրները: