ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում նշեց հետևյալը․ «Եթե ժամանակին խաղաղության պայմանագիրը ներառում էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ողջ սպեկտրը, ապա ժամանակի ընթացքում դրա կնճռոտ դրույթները դուրս բերվեցին փաստաթղթից և առանձին քննարկումների դաշտ տեղափոխվեցին։
Արցախի հարցն իշխանությունը փորձում է հուղարկավորել՝ այն հանձնելով և միջազգային, հայաստանյան օրակարգից հանելով։
Սահմանային ճշգրտումների շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ մինչև այս պահը գործող մոտեցումը, երբ Ադրբեջանը բանակցությունների կամ ագրեսայի միջոցով իր ձևով «ճշգրտումներ» էր անում, իմ ամրագրումն էր ստացել նաև երկկողմ հաստատված կանոնակարգում»։
Պատգամավորի խոսքով՝ խաղաղության պայմանագրի համատեքստում իշխանությունը մարդկանց կմլորեցի՝ հայտարարելով, թե խաղաղություն կբերի, սակայն երաշխիք չկա, որ դրա ստորագրումից հետո նոր, ավելի դաժան պատերազմ չի լինի․ «Ինչպիսի՞ն է իրականությունը՝ սուտ, կեղծիք, հանցավոր գործունեություն կամ անգործություն, որը նոր ական է Հայաստանի պետականության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։