Փոխանակության պայմանագրով գները և ծախսերը

Փոխանակման ենթակա ապրանքները ենթադրվում են համարժեք, իսկ դրանք հանձնելու և ընդունելու ծախսերը յուրաքանչյուր դեպքում իրականացնում է այն կողմը, որը կրում է համապատասխան պարտականությունները, եթե այլ բան չի բխում փոխանակության պայմանագրից:

Այն դեպքում, երբ փոխանակության պայմանագրին համապատասխան փոխանակվող ապրանքները ճանաչվում են անհամարժեք, կողմը, որը պարտավոր է հանձնել այն ապրանքը, որի գինը ցածր է մյուս կողմի` փոխանակության ներկայացրած ապրանքի գնից, պարտավոր է իր պարտականությունը կատարելուց առաջ կամ հետո վճարել գների տարբերությունը, եթե վճարման այլ կարգ սահմանված չէ պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել