Ո՞ր հիմնարկն է կատարում կալանքի ապահովումը

Կալանքի կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը:

Զինծառայողի նկատմամբ նշանակված կալանքի կատարումն ապահովում է կայազորային կարգապահական մեկուսարանը:
Կալանքի դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատժի ողջ ժամկետը, որպես կանոն, կրում է պատիժը կրելու նույն վայրում: Դատապարտյալը պատիժը կրելու մեկ վայրից մյուսը կարող է փոխադրվել իր հիվանդության դեպքում կամ անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև այլ բացառիկ հանգամանքներում, որոնք խոչընդոտում են տվյալ վայրում դատապարտյալի պատիժը կրելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել