Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամարջի բացման արարողությունը․ ՏԿԵՆ

Այսօր Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամարջի բացման արարողությունը։

Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պոտրոսյանը և այլ պաշտոնյաներ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։

Նախարարը հատկապես ընդգծել է այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման պատճառով։

Կամրջի բացումից հետո նախարարն ու դեսպանը Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել