Երևանի հ. 168 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Գոհար Մելիքի Մելիք-Ստեփանյանին՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019
թվականի օգոստոսի 30-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ. 168 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Սվետլանա Աբրահամյանին»:

Նշենք, որ պաշտոնից ազատելու հիմքերից մեկը աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն է։

Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել