Կինը ապակյա շշով հարվածել է ամուսնուն. ոստիկանություն

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ հատուկ սպայական ջոկի ծառայողները Բաթումի փողոցի թիվ 17 շենքի մոտ նկատել են երկու քաղաքացիների, որոնք վիճաբանել են ու մոտենալով նրանց` պարզել են, որ նրանք ամուսիններ են` 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն և 1989 թ. ծնված Կամո Վ.-ն:

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նարինե Ջ.-ն ապակյա շշով հարվածել է Կամո Վ.-ի գլխին, իսկ ոտքերով` կրծքավանդակին և պատճառել վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 20.30-ին, Կամո Վ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:  Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Նարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կամո Վ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն և դեմքի ու գլխի մասերում պատճառել վնասվածքներ: Նարինե Ջ.-ին ևս տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել