ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն անդրադարձել է վերջին շրջանում վթարների թվին՝ նշելով, որ դրանց ավելացման պատճառներից մեկն էլ շինարարության ընթացքում մալուխների վնասումն է. «Վթարների 34%–ը շինարարության աշխատանքների ժամանակ մեր մալուխների վնասման պատճառով է»։
Ըստ Դարբինյանի՝ նման մեծամասշտաբ շինարարության դեպքում մալուխների վնասումը և վթարներն անխուսափելի են. «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։
Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ չենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոսից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չեն կատարվել 90-ականներից մինչև 2015 թիվը»,- ասել է նա՝ հավելելով,- «ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկ համակարգում կարևոր, բայց միակ օղակը չէ, որին վերաբերում են էլեկտրաէներգիայի անջատումները»։