«Պետական ցանկացած սուբյեկտի հանդեպ հարգանք ունեմ»․ Առուշ Առուշանյան

«Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում»,-այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ իր աջակիցների կարծիքով կատարվողը քաղաքական հետապնդում է, քանի որ իշխանությունն ուզում է հողեր հանձնել, մինչդեռ Առուշանյանը խանգարող հանգամանք է։

Դիտարկմանը, որ այս հայտարարության համար նախկինում էլ է քննադատությունների արժանացել, այդ թվում՝ իր իսկ աջակիցների կողմից, նա նշեց, որ մարդիկ իրականությունը քաղաքական կոնտեքստում են դիտարկում, և վերջին շրջանում արդիական է դարձել կարծիք արտահայտելն ու դրա համար պատասխանատվություն չկրելը։

Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայության կողմից իրեն ազատազրկելու պահանջին իր գնահատականին, Առուշանյանը նշեց, որ կարծում է` իր արձագանքը սխալ է մեկնաբանվել։

«Հիմա էլ եմ ասում՝ պետական ցանկացած սուբյեկտի հանդեպ հարգանք ունեմ։ Եթե պայմանական իքս սուբյեկտում մարդը վատը լինի, դա չի նշանակում, որ ուբյեկտը վատն է։ Պրոբացիայի ծառայությունից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթներն են կատարում, ես էլ իմ գործառույթները։ Մենք պետականամետ մարդիկ ենք, ոնց որ Գորիսի քաղաքապետին չսիրես, ուրեմն Գորիսի քաղաքապետարանը չե՞ս սիրում», -ասաց Առուշանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել