«Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիևը, որքան՝ այս նեռը»․ Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձավ վարչապես Նիկոլ Փաշինյանի, մամուլի ասուլիս ժամանակ` հնչեցրած մտեքերին։

«Մեծ իմաստով չէի ուզում անդրադառնալ, բայց չեմ կարող չանդրադառնալ դրանցից մի քանիսին։ Առաջին՝ դարձյալ բացահայտ ստի և խաբեության, բացահայտ անարգանքի և անպատվության, սեփական մեղքերը բոլորի վրա բարդելու և պատասխանատվությունից հրաժարվելու շքերթ էր դա, որը միտված էր ավերելու ամեն ինչ, այն փշրանքներն էլ որ մնացել են, ինչպես որ գողացել է մեր անցյալը, փորձում է սպանել մեր ներկան և վերջնականապես կործանման մատնել մեր ապագան։ Երկրորդ՝ խոսում էր Արցախի լուծարման մասին։ Նախ, ոչ ոք չի կարող լուծարել պետությունը և ակնհայտ է, որ Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիևը, որքան՝ այս նեռը, սրանով ամեն բան ասված է, որ էս մարդը չի դադարում՝ խոսելու դրա մասին և այն էլ այնպիսի հեգնանքով, որ իր գործակալները մեր արցախցի հերոսական ժողովրդին պիտակավորում են, անհիմն, սուտ և կեղծ թեզերով։ Երրորդ՝ ամեն գնով խաղաղություն մուրալը՝ նշելով, որ 17 կետից 13-ը համաձայնեցված են։ Շատ նման է Գրանադայում առանց հակառակ կողմի համաձայնության թուղթ ստորագրելուն, որը արժանացավ նույն հակառակորդի ծաղրանքին։ Ես ստիպված անդրադարձա այս բոլորին, սակայն լռելն էլ չէր հասկացվի, որովհետև նեռի գոյության ամեն վայրկյանը մեզ թույլ չի տալու ապել արժանապատվությամբ և ճշմարտությամբ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել