Կամչատկայում նախօրեին անհետացած ուղղաթիռը հայտնաբերվել է

Ինտերֆաքս գործակալության հաղորդմամբ Կամչատկայում նախօրեին անհետացած ուղղաթիռը հայտնաբերվել է։ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ անհետացած ուղղաթիռի բեկորները գտնվում են 900 մետր բարձրությամբ՝ այն վայրում, որտեղից վերջին անգամ անձնակազմը կապ է հաստատել։ Նախնական տվյալով՝ կործանման պատճառը մառախլապատ եղանակն է։

Վատ տեսանելիության պայմաններում օդաչուի սխալը կարող էր հանգեցնել Մի-8-ի կործանմանը Կամչատկայում։

«Դժվար եղանակային պայմաններում օդաչուի սխալը համարվում է առաջնահերթ վարկած։ Վատ տեսանելիության պատճառով օդաչուն չի նկատել բլուրը և հարվածել է դրան», – «Ինտերֆաքս»-ին հայտնել են աղետի հետևանքների վերացման շտաբում։ Մի-8-ի կործանման վայրում հայտնաբերվել է 17 մարմին։ Ըստ նախնական տվյալի` ուղևորներից և անձնակազմից ոչ ոք ողջ չի մնացել։

Աղբյուրը՝ 1lurer.am:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել