Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 30-ին որոշում է ստորագրել, որով Արարատ Հակոբյանին ազատել է Երևանի հ․ 101 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործատուն (Երևան համայնքը) կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին։
«․․․1. Արարատ Լեոնիդի Հակոբյանին՝ 2024 թվականի օգոստոսի 29-ից ազատել «Երևանի հ. 101 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի օգոստոսի 28-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի հ. 101 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն
կազմակերպության ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Ավոյանին»,-նշվում է որոշման մեջ: