Նախկին աշխատակցի մատը խառն էր…

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակի հետնամասում գտնվող շինհրապարակից գողություն կատարելու պահին աշխատակիցները բռնել են գողին: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, ընկերության նախկին բանվոր` 1994 թ. ծնված Արսեն Մ.-ն, նախապես համաձայնության գալով 1982 թ. ծնված Էդգար Գ.-ի և 1969 թ. ծնված Արա Կ.-ի հետ, ընկերության շինհրապարակից փորձել են գաղտնի հափշտակել մետաղյա 10 խողովակ, սակայն բռնվել են ընկերության աշխատակցի կողմից, որից հետո Էդգար Գ.-ն և Արա Կ.-ն դիմել են փախուստի, իսկ Արսեն Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: 

Ոստիկանության փոխանցմամբ` ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին և Արա Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել