ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ աահմանադրական բարեփոխումների գործընթացն իր հունով առաջ է շարժվում, ուղղակի ամառային շրջան է, երեք ամիս ոչ այնքան ինտենսիվ էին նիստերը գումարվում։
Վերջինը եղել է 20 օր առաջ, որտեղ հարցեր քննարկվել են, կիսատ է մնացել, հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին։
Նա նշեց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։
«Այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն, հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ»,-ասաց Մինասյանը։