Տան բանալին հարևանուհուն էր վստահել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Գրետա Հ.-ն: Նա խոստովանել է, որ 2006 թ. մարտին, տարբեր օրերի ընթացքում, իր հարևան Էդուարդ Տ.-ի կողմից իրեն վստահված դռան բանալիով մի քանի անգամ բացել է նրա  բնակարանի դուռը և գողացել կենցաղային տարբեր իրեր:
Ոստիկանության կայքի փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել