Օգոստոսի 28-ին, ժամը 21։11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բիտումով բեռնված «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա. Ֆ. Ռ., ծնված 1982 թ․) կողաշրջվել է. ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք:
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։