Երևանի բուսաբանական այգում ընթացքի մեջ են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պուրակի տարածքը շուրջ 50 հա է և այն քաղաքի համար կարևոր վայրերից է դառնալու»,-նշել է նա: