«Առաջնահերթությունը պե՛տք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա». քաղաքապետ Տիգրան Ավինյան

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Շարժակազմերի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ: Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում մայրաքաղաքում կշարունակվի նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ձևավորումը:

«Առաջնահերթությունը պե՛տք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա: Եթե մենք այն միտումը, որը հիմա ունենք ավտոմեքենաների քանակի ավելացման հետ կապված չկանխենք և չստեղծենք հավելյալ հնարավորություններ հանրային տրանսպորտի համար, որոշակի խոչընդոտներ ստեղծելով ավտոմեքենաների համար՝ մենք մի օր մեր ավտոմեքենայով տանից դուրս ենք գալու և կանգնած մնալու մեր բակի մոտ: Առանձնացված գծերը տալու են առավելություն:

Այն քաղաքները, որոնք այս ճանապարհով սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են իրականում բարվոք երթևեկություն»,- ընդգծել է քաղաքապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել