Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում և դուրս է բերվել ափ․ անհրաժեշտ է շտապօգնություն։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․ Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։