Օգոստոսի 22-ին, ժամը 9․33-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Արմեն Վ.-ին, որը հիվանդանոցում մահացել է։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Պարզվել է, որ Ջրվեժ գյուղի Եղնիկների այգի կոչվող տարածքում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոտոցիկլը: Արմեն Վ.-ն եղել է մոտոցիկլավարը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: