Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում՝ Ռուբեն Վարդանյանի գրասենյակում, գտել են Նախիջևանի պատմական ատլասը, որտեղ հին պատմիչների գրերը վկայում են Նախիջևանի՝ հայկական պատկանելիության մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Դա հայտնաբերելուց հետո սկսել են տեղեկատվական-քարոզչական տիրույթում պայքարել վերոնշյալ ատլասի ու անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ, աստղագետ և մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսի (մոտ 100-170 թթ.) «Աշխարհագրություն» երկի դեմ։ Նշեմ, որ Պտղոմեոսի կողմից ներկայացված աշխարհի քաղաքական քարտեզում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մեծ Հայքի թագավորությունը։
Սա ևս մեկ ապացույց է, թե իրականում ինչքան է Ադրբեջանը խորշում պատմությունից ու պատմական փաստերից, դրա համար էլ պետական հսկայական ռեսուրս է դրվում պատմությունը կեղծելու համար։ Մինչդեռ այսօր Հայաստանում փաստարկված պատմությունն ու մեր անցյալի պատմականությունն է դրվում հարցականի տակ պետության ղեկավարության կողմից․․․»,-նշել է նա։