«ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության խորհուրդը հայտնում է․
«ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը խոր վշտով գուժում է հանկարծամահը իր համահիմնադիր եւ հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆի, որ պատահեց այսօր, կիրակի, 2024 թ. օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆի պատանիների այս տարվա երկրորդ ճամբարի ժամանակ։
Լևոն Գևորգյանը եղել է հրամանատար, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից։
2021թ. սկզբին, մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որն առ այսօր հարյուրավոր պատանիների և երիտասարդների պատրաստել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նա անչափ սիրված հրամանատար էր, հոգատար մեծի և փոքրի նկատմամբ, նվիրյալ ամուսին և հայր:
Լևոն Գևորգյանի հիշատակի լավագույն հարգանքը նրա գործի շարունակությունն է, որին պատրաստ են նվիրվել նրա գործակիցները՝ ի փառս մեր հավերժական հայրենիքի: