Օգոստոսի 18-ին՝ ժամը 12.50-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել ՎԱԶ-2106, Միցուբիշի-Պաջերո, Նիսան-Տիդա և Միցուբիշի Շարիոտ մակնիշի մեքենաներ:
ՎԱԶ-2106-ի վարորդը՝ 76-ամյա Ռազմիկ Չ.-ն, մահացել է, իսկ «Միցուբիշի Շարիոտի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: