Քաղաքացին խախտել է օրենքը, խուսափել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից․ գործը դատարանում է

Iravaban.net-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Է․ Յ․-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա խուսափել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից։

Վերջինս հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի տարածքային ստորաբաժանումներից մեկում, ենթակա է եղել զորակոչման 2023 թվականի ամառային զորակոչին, որի ընթացքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, սակայն մինչև զորակոչի ավարտը՝ 2023 թվականի հուլիսի 31-ը ներառյալ, չի ներկայացել տորաբաժանում և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ խուսափել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված՝ 2023 թվականի ամառային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հունիսի 20-ին։ Մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։

Հունիսի 24-ին կայացվել է որոշում վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Նիստի օր է նշանակվել հուլիսի 8-ին, սակայն հայտնի չէ՝ այն տեղի է ունեցել, թե ոչ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել