Ի՞նչ կենսագրություն ունի ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը

Նախագահի օգոստոսի 14-ի հրամանագրով՝ Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։

Մեկ այլ հրամանագրով էլ  Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել նշված պաշտոնից։

Iravaban.net-ը ներկայացնում է նորանշանակ դեսպանի կենսագրությունը։

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 22-ին Երեւանում:

1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989թ. անդամակցել է Անկախության բանակին:

1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1980-1981թթ. աշխատել է Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանի տնտեսագետ: 1983-1986թթ.՝ Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ»  միավորման ավագ տնտեսագետ: 1987-2000թթ. եւ 2007-2012թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ. 1992-1995թթ. աշխատել է Մոսկվայում, 1997-1999թթ. եղել է «Արսօյլ» ՀՁՓԲԸ եւ «Հայագրոբանկի»  խորհուրդների նախագահը: 1999-2001թթ.՝ Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:

1990-1994թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է:

2000-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ):  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ,  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ: «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար:

2012-2017թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն` «Համագործակցություն» շքանշանով (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.) մեդալներով:

Ամուսնալուծված է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել