«Զվարթնոց» օդանավակայանում բրազիլացի է մահացել

Օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Քննչական կոմիտեից էլ փոխանցում են, որ դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և մահացածի մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն:

Լրատվամիջոցներում լուր է տարածվել, համաձայն որի՝ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքի ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Րոպեներ անց նա մահացել է։

ՊԵԿ-ից հերքում են այս լուրերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել