Մինչև ե՞րբ է հատուցվում կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված վնասը

Կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասը հատուցվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.
2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.
3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.
4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.
5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել