Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն․ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում  հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։

«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում՝ Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն, որոնք օգնություն կբերեն տուժած բնակչությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել