Սահմանադրական դատարանի նախագահը և զեկուցողը (զեկուցողները) որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը։
Դիմումների և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատճենները սահմանադրական դատարանի անդամներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ:
Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է սահմանադրական դատարանի աշխատակազմը` սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված ժամկետներում։