Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարը կալանավայր կտեղափոխվի

Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը փոխվել է: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արթուր Պիվազյանը։

Վերաքննիչ դատարանը օգոստոսի 8-ին նրան կալանավորելու որոշում է կայացրել։

«Բողոքարկելու ենք»,-նշել է փաստաբանը՝ հավելելով, որ վարչական շրջանի նախկին ղեկավարը դեռևս չի տեղափոխվել կալանավայր (14:00-ի դրությամբ)։

Հիշեցնենք՝ Արամ Ազատյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանը որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառվել

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել