12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում․ Գրիգոր Մինասյանը՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակի մասին

Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում։ Այս մասին գրառում է կատարել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկեց նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը:

Ինստիտուտը նորամուծություն էր Հայաստանում և նպատակ ուներ բեռնաթափել դատական համակարգը՝ բռնագանձման փոքր գործերը հանձնելով նոտարների իրավասությանը:

Հարթակի գործարկումից մինչև օրս ստացվել է ավելի քան 12 հազար դիմում և նոտարներն արդեն արձակել են ավելի քան 6300 կարգադրություն:

Հետևողական լինելով նոր ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայում առաջացած իրավական և գործնական խնդիրների լուծմանը՝ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ դատավորների հետ սերտ համագործակցությամբ՝ նրանց կողմից ԵԽ աջակցությամբ իրականացվում են ՀՀ բոլոր նոտարների աննախադեպ ձևաչափի վերապատրաստումներ, ինչի արդյունքում առաջացած բոլոր խնդիրների մասով արձանագրվում են հստակ լուծումներ, ինչն էլ ավելի է նպաստում նոր ինստիտուտի կայացմանը և զարգացմանը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել