Ինչո՞ւ գոտեմարտերը չեն հեռարձակվել․ Առաջին ալիքը պարզաբանում է

Հարգելի´ հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Այս մասին հայտնում են հեռուստաընկերությունից։

«Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:

Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»,-նշվում է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել