Politico-ն հայտնել է Շառլ Միշելի՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված գաղտնի նամակի մասին

Politico-ն հայտնել է Շառլ Միշելի՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված գաղտնի նամակի մասին:

Եվրամիության նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, գրում է սկզբնաղբյուր կայքը։

Երկու կողմերին ուղղված իր նամակում նա կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «վերջնականացնել խաղաղության պայմանագիրը»։ Միշելն ընդգծել է սահմանների սահմանազատման նման հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը:

Կայքի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այս ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Այս հանդիպումների մասին նախկինում չի հաղորդվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել