Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 29-ին հրամանագրեր է ստորագրել, համապատասխան որոնց․
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ ՍԱՐԳՍՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս ՍԱՀԱԿՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)։
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։