Մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղի կսահմանվի Սուրբ Գր. Լուսավորչի փողոցի հ.4/3 հասցեի հարակից ճանապարհահատվածում երթևեկելի մասի եզրին՝ զուգահեռ մեկ շարքով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 24-ին մարդատար տաքսի-ավտոմոբիլների ավտոկայանատեղ սահմանելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» հ.1206-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետով և 19-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հ.14/7/119189-24 եզրակացությունը, Երևան քաղաքում մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանման տեղերը կանոնակարգելու նպատակով.

1.Սահմանել մարդատար 1 (մեկ) տաքսի-ավտոմոբիլների համար կայանման տեղ՝ Երևան քաղաքի Սուրբ Գր. Լուսավորչի փողոցի հ.4/3 հասցեի հարակից ճանապարհահատվածում («Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի ստորգետնյա ավտոկայանտեղի մուտքից հետո) երթևեկելի մասի եզրին՝ զուգահեռ մեկ շարքով:

2. Սահմանել, որ մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղի զբաղեցրած հողամասի սահմանները և մակերեսը որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից թողարկվող հատակագիծ-սխեմայով, որը պետական գրանցման ենթակա չէ:

3. Հանձնարարել աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին, հատակագիծ-սխեմայի հիման վրա, ապահովել մարդատար տաքսիավտոմոբիլների կայանատեղի կահավորումը 5.18 «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» ճանապարհային նշանով և 1.17 գծանշմամբ:

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել