«Վստահեցնում եմ՝ մեղավորները խստագույն պատժի կենթարկվեն»․ Գարիկ Սարգսյան

Այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 14:00-ի սահմաններում, սոցիալական կայքերում տարածված տեսանյութի (Փոքր Վեդու «Զարթոնք» ՆՈՒՀ-ՀՈԱԿ-ում տեղի ունեցած միջադեպով) կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին իրազեկվելուց անմիջապես հետո Վեդի համայնքի ղեկավարը իր լիազորությունների շրջանակներում հետամուտ է եղել դեպքի հանգամանքների բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Վեդու համայնքապետարանից։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ևս անդրադարձել է դեպքին․ «Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցած զարհուրելի դեպքի առիթով տվյալ դաստիարակը և մանկապարտեզի տնօրենը հրավիրվել են ոստիկանության Արարատի բաժին։

Վստահեցնում եմ՝ մեղավորները խստագույն պատժի կենթարկվեն։ Հետամուտ եմ լինելու նաեւ նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում»։

ՆԳՆ-ից հայտնում են․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Փոքր Վեդիի մանկապարտեզներից մեկում երեխային աշխատակիցը ծեծի է ենթարկում։ Տեսանյութն ուսումնասիրվում է»։

Դեպքը նոր է թե ոչ, իսկապես Վեդիում է թե ոչ՝ դեռեւս պարզ չէ, հավելյալ տեղեկության դեպքում կհայտնեն։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել