Համացանցում մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է` ինչպես է երեխաների հետ գործ ունեցող պատասխանատուն, դաստիարակը ծեծում երեխաներից մեկին։
Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է կինը։
ՆԳՆ-ից հայտնում են․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Փոքր Վեդիի մանկապարտեզներից մեկում երեխային աշխատակիցը ծեծի է ենթարկում։ Տեսանյութն ուսումնասիրվում է»։
Դեպքը նոր է թե ոչ, իսկապես Վեդիում է թե ոչ՝ դեռեւս պարզ չէ, հավելյալ տեղեկության դեպքում կհայտնեն։
Տեսանյութը՝ այստեղ։