Հուլիսի 22-ին, ժամը 15:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը։