Վթարային ջրանջատում՝ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 22-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Հ.Շիրազի, Նալբանդյանի փող. և 1 նրբ., Դարմոյան փող. և 1, 2 նրբ., Ավետիսյան փող. և 1, 2 նրբ., Խ.Աբովյան փող. և 4 նրբ., Չարենցի փող. և 3 նրբ. ջրամատակարարումը:

Հուլիսի 22-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 2 նրբ. ջրամատակարարումը:

Հուլիսի 22-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4 փողոցի և 1, 2, 3 նրբ. ջրամատակարարումը:

Հուլիսի 22-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Շահումյան 35-39Բ շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 22-ին ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել