Ստեփանակերտի քաղաքապետը հիմա էլ վարչական հսկողության ներքո է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Դատարանը կայծակնային արագությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Դավիթ Սարգսյանին արգելելով անգամ երեխայի հետ այցելել խանութ։
Հիշեցնում եմ՝ վերաքննիչ քրեական դատարանը գտել էր, որ ազատության սահմանափակման հետ կապված որևէ խափանման միջոց Դավիթ Սարգսյանի նկատմամբ կոնկրետ դեպքում կիրառելի չէ, ուստի լրիվությամբ բավարարել էր բողոքս՝ քաղաքապետին ազատելով տնային կալանքից։
Ի՞նչ ասեմ։ Դատավորի համար անգամ վերաքննիչ դատարանի որոշումը որևէ դեր չունեցավ։
Ստորև նշված են Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները»,-գրել է նա։