Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել հուլիսի 19-ին ուսումնամարզական ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նա։
Հիշեցնենք, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, որի հետևանքով զոհվեալ են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: