ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 388.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.70 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.81 դրամ (նվազել է 2.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.02 դրամով):