ԱԺ նախագահի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Սյուզաննա Քերոբյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.ա

1. Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) (ծածկագիր՝ 1-2.2-32) Սյուզաննա ՔԵՐՈԲՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել