Վթարային ջրանջատումներ մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հուլիսի 12-ին ժամը 10:00-16:00-ն, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի ջրամատակարարումը: Ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Մ.Մաշտոցի, Անկախության, Սյունիքի, Վ.Մամիկոնյան, Կոմիտաս, Գր.Նարեկացու, Օրբելյանների, Մակիչի, Գ.Տաթեվացու, Գուսան Աշոտ փողոցների ջրամատակարարումը

Հուլիսի 12-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Երկաթուղայինների 1, 3 շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 12-ին ժամը 10:30-18:00-ն, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարների, Սայաթ-Նովայի 1- 11 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել