Ուզում եմ ահազանգող վիճակագրությամբ կիսվել գործընկերներիս և մեր ժողովրդի հետ․ Արսեն Թորոսյանը խոսեց ՀՀ-ում ծնելիության թվերի մասին

«Ես նորից պետք է ներողություն խնդրեմ, որ թեմաներից շեղվում եմ, քանի որ այլ հնարավորություններ չենք ունենալու խոսելու։

Հիմա էլ մեկ այլ թեմայից պետք է խոսեմ, որը կապված է իրականում քննարկվող նախագծի հետ՝ ժողովրդագրությունից»,-այսօր՝ հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց Արսեն Թորոսյանը։

Ուզում եմ ահազանգող վիճակագրությամբ կիսվել գործընկերներիս և մեր ժողովրդի հետ, որպեսզի մենք սրա մասին հանրային շատ խոսենք և լուծումներ գտնենք։ Ուրեմն՝ հունվար, մայիս ամիսներին մենք ունեցել ենք 13122 ծնունդ, ի հակառակ՝ 2023 թվականի 14273 ծնունդի, այսինքն՝ մոտ 1150 ծնունդով պակաս։

Եվ եթե նույն վիճակագրությունը շարունակվի մինչև տարվա վերջ, մենք ավելի շատ պակաս ծնունդ կունենանք։ Գաղտնիք չէ, որ ժողովրդագրությունը ամեն ինչի հիմքն է․ տնտեսության հիմքն է, անվտանգության հիմքն է, մարդկային կապիտալի հիքմն է՝ մենք պետք է լուծումներ գտնենք այստեղ։

Ես գիտեմ, որ քննարկվում է ժողովրդագրության ռազմավարությունը Կառավարությունում։ Կոչ եմ անում մեր գործընկերներին գնալ համարձակ և հնարավորինս արագ լուծումների։ Մենք չենք կարող թուլ տալ քչացող բնակչություն ՀՀ-ում՝ իմ ասած պատճառներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել