Անչափահասները մեղադրվում են Վերնիսաժից գողություն կատարելու համար

Դեկտեմբերի 2-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ  տեղի կունենա անչափահասներ Գոռ Գևորգյանին և Արտակ Մարկոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ անչափահաս Գոռ Գևորգյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր րնկեր Արտակ Մարկոսյանի դրդմամբ, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով, 2013թ. հոկտեմբերի 6– ին, ժամր 14.00-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի «Վերնիսաժ» տանավաճառում, մոտեցել է նշված տոնավաճառում գտնվող Սուրեն Օհանյանի վաճառասեղանին, իբրև նայելու պատրվակով, վերցրել է վերջինիս պատկանող, վաճառքի ենթակա, զգալի չափերի՝ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ «Նոկիա-8800» մոդելի բջջային հեռախոսր, ապա, հարմար պահն օգտագործելով, բացահայտ հափշտակել է այն և ընկերոջ  հետ դիմել են փախուստի, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի հասցվել ավարտին, քանի որ Բեյրութի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում բռնվել են և բերման ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից։

Անչափահաս Արտակ Մարկոսյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար նա, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2013թ. հոկտեմբերի 6-ին, ժամր 14.00-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի «Վերնիսաժ» տանավաճառում, համոզելու միջոցով դրդել է իր ընկեր Գոռ Գևորգյանին և նրա մոտ առաջացրել ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորություն: Վերջինս մոտենալով  Սուրեն Օհանյանի վաճառասեղանին, իբրև նայելու պատրվակով, վերցրել է վերջինիս պատկանող, վաճառքի ենթակա, զգալի չափերի՝ 10.000 ՀՀ ղրամ արժողությամբ «Նոկիա–8800» մոդելի բջջային հեռախոսը, ապա, հարմար պահն օգտագործելով, բացահայտ հափշտակել է այն և Ա. Ավետիսյանի հետ դիմել են փախուստի, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությանը չի հասցվել ավարտին, քանի որ Բեյրութի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում բռնվել և բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից։

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Իրավաբան.net 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել