Ինտերնետ կապն ամբողջությամբ վերականգնվել է. Team Telecom Armenia

Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում։

«Նշենք, որ Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։

Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել էր Տաշիրով, իսկ 15:10-ին՝ Ալավերդիով անցնող, համապատասխանաբար երկրորդ և երրրորդ, պահուստային կապուղիները՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչն էլ հանրապետության տարածքում ինտերնետի սահմանփակ հասանելիության պատճառ էր դարձել։

Հավելենք, որ Կիրանցում վթարը տեղի էր ունեցել ընկերության կողմից շրջանցիկ ճանապարհով անցնող նոր կապուղու պլանավորված գործարկումից անմիջապես առաջ։ Ժամը 18:30-ից վերականգնվել է Տաշիրով, այնուհետև Կիրանցով անցնող կապուղին։ Դեռևս աշխատանքներ են իրականցվում Ալավերդիում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել