Հանդիպում ենք վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Տավուշը հանուն հայրենիքի

Սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Մեր հերթական հավաքի ընթացքում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արդարություն և Վերադարձ ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը կխոսի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական խնդիրների մասին, կներկայացնի ՀՀ իշխանությունների մոտեցումների, իրականացվող սոցիալական ծրագրերի և Արցախ վերադառնալու մասին արցախցիների դիտարկումները։

Օրվա երկրորդ բանախոսը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Վերջինս կխոսի գյուղատնտեսության ոլորտի հիմնականխնդիրների և առաջարկվող լուծումների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել