Հուլիսի 9-ին քննարկելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Արդարադատության նախարարին առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանի թեկնածությունը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով:
Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 10-ին։