«Բերելուց մի քանի րոպե հետո մահացել է»․ 4-ամյա աղջնակը մահացել է «Գորիս» ԲԿ-ում

Հուլիսի 5-ի երեկոյան «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր բժշկական կենտրոնից հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:

Iravaban.net-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ընտանիքի մյուս անդամների ինքնազգացողությունն արդեն լավ է, իսկ աղջիկն արդեն շատ վատ վիճակում է ԲԿ տեղափոխվել, հիվանդանոց բերվելուց մի քանի րոպե անց մահացել է։

Նշվում է, որ ընտանիքի անդամները ընթրիքի ժամանակ կերել են երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ 4-ամյա աղջիկը գիտակցության չգալով, մահացել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել